Monthly Archives: Մարտի 2022

Կարմիր Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

Փոքրիկ-մեծ
քնքուշ-տգեղ
չօգնեց-օգնեց
չմոռանաս-մոռանաս
անհամբեր-համբերատար

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։
քնքուշ, կարմիր, սիրուն, փշոտ։

3Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

վարդ, դաշտ, տղա, փուշ, ձեռք,
վարդեր, դաշտեր, տղաներ,փշեր,ձեռքեր։

4.Ի՞նչ գիտես վարդին մասին, գրի՛ր։

Վարդը փշոտ ծաղրիկ է։ Այն շատ գեղեցիկ, հոտավետ, գունագեղ ծաղիկ է։ Վարդը ծաղկում է գարնանը։ Այս ծաղիկը աճում է շատ երկրներում։


Վատ ընկերը

 

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ.

– Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռած…

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

19 Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

 

 



Հովհ․ Թումանյան «Գարնան առավոտ»

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Read more: Հովհ․ Թումանյան «Գարնան առավոտ»