Category Archives: Ես և շրջակա աշխարհ

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում․«Ելք ստուգատես»

«Ելք   ստուգատես»՝    

Իմ  ստեղծագործական  հմտությունները

Խնդրագիրք

Ես  և  շրջակա աշխարհ+Scratch

Մարզական  ստուգատես

Ուսումնական  ճամփորդություններ

Ես ՝  որպես  ռադիոյի  պատասխանատու

Իմ  մեդիահմտությունները

 

 



Ես և շրջակա աշխարի․հաշվետվություն

Ես կարողանում եմ համանցանցից տեղեկություն գտնել։

 

Իմ աշխատանքները՝

 

անվտանգության կանոնները



Անվտանգության կանոնները

Փողոցն  անցնելն ապահով  է  գետնանցումով։ Իջնում   ենք  աստիճաններով, անցնում   երկար

թունելի  միջով,  որը  գտնվում   է  գետնի   տակ  ու   հայտվում   հակառակ   կողմում։ Նաև պետք է նայել լուսակիրին ու նոր անցնել փողոցը։



Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

2.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։

3.Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։

4.Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։